Jump to content

ՀՍՀ/ԹԱԳՎՈՐՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԳՎՈՐՅԱՆ Սերովբե (ծն. և մահ. թթ. անհտ.), Х!Х դարի հայ հրապարակախոս, հեղափոխական-դեմոկրատ: Կ. Պոլսի «Բարեգործական ընկերության» հիմնադիրներից: 1862-ին հիմնել է բարեգործականի ձախ՝ հեղափոխական թևն ընդգրկող «Հայկ» կամ «Օրիոն» ընկերությունը, որն աջակցել է Զեյթունի ապսսաւմբությանը: Մ. Նալբանդյանի միջոցով կապ է հաստատել ռուս. հեղափոխական-դեմոկրատների (Ա. Գերցեն, Ն. Օգարյով) և իտալ. ազատագրական շարժման գործիչ Ջ. Մաձինիի հետ: Մշակել է զինված ապստամբության ծրագիր, ըստ որի հայկ. զինված ուժերը պետք է կենտրոնանային Կիլիկիայի ծովեզրին (օտարերկրյա օգնությունը հեշտացնելու համար), հրատարակվելու էր լրագիր, արտադրվելու էին զենքեր ևն: Մասնակցել է «Սեր» մասոնական օթյակի հիմնադրմանը (1866) և գործունեությանը, որը փաստորեն Արևմտյան Հայաստանի ազատագրման համար պայքարող գաղտնի կազմակերպություն էր: 1881-ին ֆրանսերեն հրատարակել է «Փորձ լեզվագիտական մի դրության…» գրքույկը (նույն թվականին լույս է տեսել հայերեն):

Գրկ. Հովհաննիսյան U. Գ., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1. Ե., 1955: Աղայան է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958: Վ. Գրիգորյան