Jump to content

ՀՍՀ/ԹԱԴԵԻ ՎԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԴԵԻ ՎԱՆՔ, հայկական ճարտարապետական հուշարձան, սրբատեղի, վանք ի-րանի Արտազ գավառի Մակու քաղաքից 20 fi հարավ-արևելք: Ըստ ավանդության հիմնադրել է (66 թ.) Թադեոս առաքյալը՝ նախկին հեթանոսական տաճարի տեղում: Վանքի մասին հիշատակում են Մովսես Խորենացին (V դ.) և Զենոբ Գլակը (VII դ.): Ըստ Սամուել Անեցու, 1329-ին «Եդև ահագին շարժ և յարևելս ԶԹադեոս Առաքելոյն վանք և զեկեղեցին կործանեաց և զտունս Փլոյց»: Վերակառուցվել է Զաքարե եպիսկոպոսի օրոք (XIV դ.), հետագայում ընդլայնվել և նորոգվեի Վանքը պարսպապատ է, անկյուններին բոլորաձև աշտարակներ: Բացի հիմնական պարսպից, որի պարագծով տեղադրված են օժանդակ սենյակները (խուցեր, տնտ. սենյակներ), արմ-ից կից է երկրորդ պարսպապատ տարածությունը՝ օժանդակ կառույցներով: Հնագույն եկեղեցին՝ Ս. Թադեն, ներկայիս ձևով XII դ. ձևափոխումն է, որը գմբեթավոր 12-նիստանի թմբուկով, Ավագ խորանի կողմերին խորանով և ավանդատնով, ուղղանկյուն, ներքուստ խաչաձև փոքր դահլիճ է՝ կառուցված սրբատաշ բազալտից: Եկեղեցու աղոթասրահն ընդլայնելու նպատակով 1819—1830-ին արմ-ից, պատի բացվածքը մեծացնելով մույթերի հեռավորության չափով, կցվել է քառամույթ գմբեթավոր, Էջմիածնի Մայր տաճարի (V դ.) հորինվածքով (առանց Ավագ խորանի, որին փոխարինում է հին եկեղեցին իր խորանով) դեղնավուն քարից կառույց: Վերջինիս թմբուկը 12-նիստանի է, գմբեթը՝ սրածայր վեղարավոր, արմ-ից կից է անավարտ զանգակատունը (միայն առաջին հարկը): Զանգակատան և երկրորդ կառույցի ճակատները շրջառված են կամարակապ որմնասյուներից կազմված «խորշերի» գոտիով: «Խորշերի» ներսը նույնպես զարդարված է թեմատիկ որմնաքանդակներով: Այնուհետև դեպի վեր կառույցը երիզվում է քանդակազարդ, երկշար, կենդանական ու բուսական ոճավորված թեմաների գոտիով: Ապա, մինչև ավարտ, կառույցը երիզվում է երեք շարք պարզագույն քիվերով, որոնցից առաջին երկուսով սահմանափակվող մասը մշակված է որմնասյուներով, բարձրաքանդակներով և լուսամուտներով: Ազատ տարածություններում քանդակված են սրբապատկերներ և հայ եկեղեցու նշանավոր դեմքեր: Եկեղեցին արտաքուստ շրջառող հարթաքանդակների համակարգը ավանդաբար կապվում է վաղ քրիստոնեության շրջանի հայկ. արվեստին (Զվարթնոց, Աղթամարի Ս. Խաչ): Վանքի մոտակայքում կա հինգ մատուռ: Թ. Վ. պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից էր: Համալիրը լավ է պահպանված և ուխտավայր է ծառայում ոչ միայն հայ քրիստոնյա համայնքին, այլև իրանցի մահմեդականներին: Հուշարձանը շրջապատի հետ «ՅՈՒՆԵՍԿՕ»ի Թեհրանի հուշարձանների պահպանության ինստ-ի կոմղից վերցված է պահպանության:

Գրկ. К 1 eiss W., Le monastere arme-nien de St. Taddee en Azerbaidjan (Iran), «Archeologica» (Paris), 1967, 19 К 1 eiss W., Seih о un H., St. Thadei vank, Milano, 1971 (Documenti di Architettura Armenia, 4)Haghnazarian A., Das armeni-sche Thaddaus Kloster in der Provinz Westa-serbaidian in Iran, Aachen, 1973.

Ա. Զարյան.