ՀՍՀ/ԹԱԴԵՈՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱԴԵՈՍ, Ղեբեոս(ծն. թ. և տեղը անհտ.—46, Արտազ (Վասպուրականի նահանգում)ըստ Ավետարանի Քրիստոսի 12 առաքյալներից: Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչը և Բարդուղիմեոս առաքյալի հետ հայ քրիստոնեական եկեղեցու հիմնադիրը, որի համար և հայ եկեղեցին կոչվել է առաքելական: Քարոզել է հիմնականում Արտազ գավառում: Նա է Հայաստան բերել ս. գեղարդը, այն զենքը, որով իբր խոցել են խաչված Քրիստոսին: Ըստ ավանդության, Թ. Սանդուխտ արքայադստեր հետ նահատակվել է Սանատրուկ թագավորի ձեռքով: Թ-ի մասին հայ մատենագրության մեջ պահպանվել են վարքեր և ճառեր: Հայ եկեղեցին Թ-ի հիշատակը տոնում է տարին երեք անգամ: Ըստ ավանդության հիմնադրել է Թադեի վանքը:
Գրկ. Լաբուբնեայ դիւանագիր դպրի Եդեսիոյ Թուղթ Աբգարու, Վնտ., 1868: О րմանյան Մ. Ա., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Ս. Պետրոսյան
