ՀՍՀ/ԹԱԴԵՈՍ ԷՖԵՆԴԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱԴԵՈՍ ԷՖԵՆԴԻ (իսկական ազգանունը՝ Էքսերճյան, 1858, Կ. Պոլիս—10.3.1913, Կ. Պոլիս), հայ ջութակահար, երգաստեղծ: Կատարողական բարձր արվեստի շնորհիվ հռչակվել է Քեմանի Թադեոս անունով: Նվազել սովորել է ջութակահար Մովսես Փափազյանից: Հորինել է շարքիներ, թուրքիներ, բեշրեֆներ, սեմայիներ (բոլորն էլ թուրքերեն), որոնք մինչև այժմ էլ կատարվում են Անկարայում ու Կ. Պոլսում, հաղորդվում ռադիոյով: Նրա հորինած երգերից նմուշներ տպագրվել են տարբեր երգարաններում, այդ թվում՝ Հովսեփ Էպեյանի «Նեշեի տիլ» ժողովածուում (1908):
