Jump to content

ՀՍՀ/ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՈՒՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Արուս Արշակի (ծն. 31.12. 1907, Քութայիսի), հայ սովետական թարգմանչուհի: ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1972): Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Թ-ի թարգմանությամբ ռուս, լույս են տեսել Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» (1956), Մուրացանի «Առաքյալը» (1950), Գ. Սևունցի «Թեհրան»ը (1952), Հ. Քոչարի «Մեծ տան զավակները» (1955), Մ. Զորյանի «Ամիրյանի ընտանիքը» (1967), Հ. Թումանյանի «Հեքիաթներ»ը (1969) և այլ գործեր: