ՀՍՀ/ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ
ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Գուրգեն Տիգրանի (20.6. 1906, Թիֆլիս—18.12.1972, Երևան), հայ սովետական քիմիկոս: Քիմ. գիտ. դ-ր (1956), պրոֆեսոր (1957), ՀՍՍՀ ԳԱ թղթ-անդամ (1968), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1961): ՍՄԿԿ անդամ 1947-ից: 1929-ին ավարտել է Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1933-ին՝ Երևանի մանկավարժական ինստ-ի քիմիայի ֆակուլտետը: 1933-ից աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ում, 1940-ից՝ Երևանի քիմիայի կենտրոնական լաբորատորիայում, 1956-ից՝ նուրբ օրգանական քիմիայի ինստ-ում: Ուսումնասիրել է արոմատիկ բնույթով տեղակալիչների ազդեցությունը էթիլենային կապի փոխազդման ունակության վրա: Վինիլային տիպի քլորիդների ծծմբաթթվային հիդրոլիզով ստացել է բազմակորիզ հիդրոարոմատիկ կետոններ: Սինթեզել է ինդոլի շարքի ամինամիացություններ, մորֆինի ածանցյալներ, նոր ալկալոիդներ, ինչպես նաև ինդոքինոլիզիդինային, բենզաքինոլիզիդինային և ցիկլոհեքսանային շարքի նոր նյութեր, որոնցից մի քանիսը ունեն տրանկվիլիգատորային հատկություն
Երկ. Ангидрониевые основания карболи-вового ряда, Е., 1966.
