Jump to content

ՀՍՀ/ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՎՌԱՄՇԱՊՈՒՀ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Վռամշապուհ Սամսոնի (ծն. 2.10.1900, Վերին Ագուլիս), հայ սովետական իրավաբան: Իրավաբանական գիտ. դ-ր (1959), պրոֆեսոր (1962), ՌՍՖՍՀ գիտ. վաստ. գործիչ (1974): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ավարտել է Մոսկվայի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի իրավաբանական բաժինը (1925): 1925-34-ին աշխատել է ՌՍՖՍՀ Գերագույն դատարանում, արդարադատության ժողկոմատում, 1935-1952-ին՝ ՍՍՀՄ և ՀՍՍՀ դատախազություններում: 1946-ին, երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործների Տոկիոյի դատավարությունում եղել է ՍՍՀՄ պետական մեղադրող: 1948-1949-ին՝ ՀՍՍՀ դատախազ: Այնուհետև գիտական աշխատանք է վարել Մոսկվայի իրավաբանական գիտահետազոտական հաստատություններում

Երկ. Прокурорский надзор в СССР, М., 1956 Новое советское законодательство о браке и семье, М., 1972 Охрана прав несовершеннолетних, М., 1974.

Ս. Հովհաննիսյան