ՀՍՀ/ԹԱԶԱԳՅՈՒՂ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱԶԱԳՅՈՒՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ-արևմուտք: Կաթնաանասնապահական սովետական տնտեսություն է, մշակում է նաև հացահատիկ, ծխախոտ և կարտոֆիլ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ: Թ-ում և շրջակայքում պահպանվել են պատմական արձանագրություն (906), մահարձան (1293), Ս. Հռիփսիմե և Գրիգոր Լուսավորիչ (IX—X դդ.) եկեղեցիները, Պողոսի գեղ գյուղատեղին, գերեզմանոց (Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շուրջը, X—XVII դդ.), ջրատար խողովակներ:
