Jump to content

ՀՍՀ/ԹԱԹԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԹԱՆ, Թորդան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթ գավառում, Տուժիկ լեռան ստորոտին: Շրջապատված էր խիտ անտառներով: 1915-ին ուներ 30 տուն (398 մարդ) հայ բնակիչ: Զբաղվում էին խաշնարածությամբ, մասամբ՝ երկրագործությամբ: Բնակչությունը տեղահանվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: