ՀՍՀ/ԹԱԹԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Թաթարստան Ավտոնոմիյալն Սովետ Սոցիալիստիկ Ռեսպուբլիկասի), Թաթարիա (Թաթարստան), ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1920-ի մայիսի 27-ին: Տարածությունը 68 հզ. կմ² է, բնակչությունը՝ 3.359 հզ. (1977): Բաժանվում է 37 վարչական շրշանի: Ունի 17 քաղաք, 24 քտա: Մայրաքաղաքը՝ Կազան: Պետական կարգը: ԹԻՍՍՀ ինքնավար սովետական սոցիալիստական հանրապետություն է: Պետական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է և նրա նախագահությունը: Գերագույն սովետը կազմում է կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ: Իշխանության տեղական մարմինները ժողովրդական դեպուտատների քաղաքային, ավանային և գյուղական սովետներն են: Բնությունը: ԹԻՍՍՀ-ն գտնվում է Արեվելա-եվրոպական հարթավայրի արլ. մասում, Վոլգայի միջին հոսանքի շրջանում: Հարուստ է նավթի և գազի, շինանյութերի (գիպս, կրաքար), գորշածխի, բիտումի, ֆոսֆորիտների և տորֆի Ապաշարներով: Հայտնի են Իժևսկի հանքային չբերը: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը հվ-արմ-ում—13°C-է, հս-արլ-ում՝—14,8°C-հուլիսինը՝ հս-ում 18,6°C-է, հվ-արմ-ում՝ 19,6°C: Տարեկան տեղումները Մերձկամայում և Մերձվոլգայում 450 մմ է, Արևմտյան Անդրկամայում՝ 400 M: Հանրապետության տերիտորիայով են հոսում Վոլգան (177 կմ), Կաման (380 կմ) և այլ գետեր: Տարածքի 16 ից ավելին անտառածածկ է: Կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, որմզդեղնը, սկյուռը, նապաստակը, խլահավը, աքարը, արոսը: Ջրավազանները հարուստ են ձկներով: 1960-ին ստեղծվել է վոլգա—Կամայի արգելանոցը: Բնակչությունը: Բնակչության մոտ կեսը թաթարներ են, բնակվում են նաև ռուսներ, չուվաշներ, մորդվաներ, ուդմուրտներ, մարեր և այլք: Միջին խտությունը 1 կմ 1 վրա 49,2 մարդ է (1977), քաղաքային բնակչությունը՝ 59: Խոշոր քաղաքներն են՝ Կազանը, Նաբերեժնիհ Չելնին, Ալ-մետևսկը, Նիժնեկամսկը, Զելենոգոլսկը, Բուգուլման, Չիստոպոլը, Լենինոգորսկը, Ելաբուզան: Պատմական ակնարկ: Թաթարիայում հայտնաբերվել են քարի դարի բնակատեղիներ: Բրոնզի դարից պահպանվել են հնագիտական հուշարձաններ: Մինչև IX դ. այստեղ բնակվում էին մաջարական (հին հունգ.) ցեղերը, որոնց կամա-վոլգյան բուլղարները դուրս մղեցին դեպի Դանուբ: X—XIV դդ. Կամա-վոլգյան Բուլղարիայի կազմի մեջ էր: 1177-ին Վոլգայի վրա հիմնադրվեց բուլղ. Կազան ամրոցը: 1241-ին Կամա-վոլգյան Բուլղարիան մտավ Ոսկե Հորդայի կազմի մեջ: XV—XVI դդ. ձևավորվեց Կազանի (միջին վոլգյան-մերձուրալյան) թաթար ազգությունը: Թաթարիան գտնվում էր Կազանի խանության կազմում, որը 1545—1552-ի արշավանքների հետևանքով միացվեց ռուս, պետությանը: 1670—71-ին ներգրավվեց Ս. Ռազինի գլխավորած գյուղացիական պատերազմի մեջ: XVIII—XIX դդ. զարգացավ արդյունաբերությունը: 1708-ին կազմավորվեց Կազանի նահանգը: Նրա բնակչությունը մասնակցեց Ե. Պոլգաչովի գլխավորած 1773—75-ի գյուղացիական պատերազմին: XIX դ. 60-ական թթ. բուրժ. ռեֆորմները նպաստեցին կապիտալիզմի զարգացմանը: Թաթարիայում ձևավորվեց բազմազգ պրոլետարիատ: 80-ական թթ. Կագանում ստեղծվեցին մարքսիստական առաջին (Ֆ. Ֆեդոսեևի, Ա. Ստոպանիի և Ն. Բաումանի) խմբակները: 1887-ին Կագանում իր հեղափոխական գործունեությունն սկսեց Վ. Ի. Լենինը: 1897-ին կազմակերպվեց ս-դ. առաջին խմբակը, իսկ 1903-ին ստեղծվեց ՌՍԴ(բ)Կ իսկրայական ուղղության կոմիտեն: 1917-ին ինքնակալության տապալումից հետո Կագանում և գավառներում մեծ աշխատանք տարան բոլշևիկները: Հաշվի առնելով տեղական ազգային առանձնահատկությունները, նրանք օգտագործում էին ազգ. դեմոկրատական կազմակերպությունները (մուսուլմանական սոցիալիստական կոմիտեն ևն): 1917-ի հոկտ. 26(նոյեմբ. 8)ին Կազանում հաստատվեց սովետական իշխանություն: 1918—19-ին Թաթարիան երկու անգամ անցավ սպիտակգվարդիականների ձեռքը: 1918-ի սեպտեմբերին կարմիր բանակը ազատագրեց Կազանը: Թաթար ժողովրդի զավակները սովետական իշխանության համար մարտնչեցին քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում: Համառուսաստանյան Կենտգործկոմի և ՌՍՖՍՀ Ժողկոմսովետի 1920-ի մայիսի 27-ի դեկրետով ՌՍՖՍՀ-ի կազմում կազմավորվեց Թաթարական ԻՍՍՀ: Քաղաքացիական պատերազմի հաղթական ավարտից հետո սկսվեց սոցիալիստական շինարարությունը: Ինդուստրացումը, գյուղատնտեսության կոլեկտիվացումը և կուլտուրական հեղափոխությունը վերափոխեցին սոցիալ-տնտեսական կյանքը: 1934-ի հունվ. 3-ին ԹԻՍՍՀ պարգևատրվեց Լենինի շքանշանով: Տնտեսության և մշակույթի զարգացման գործում նոր նվաճումների համար հանրապետությունը պարգևատրվեց Հոկտեմբերյան հեղափոխության (1970) և ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941—45) Թաթարիայի աշխատավորները ռազմաճակատում և թիկունքում ակտիվորեն մասնակցեցին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ սովետական ժողովրդի պայքարին: Շուրջ 70 հզ. մարդ պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, մոտ 200-ը արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման: Դրանց թվում էին՝ Բրեստի ամրոցի փառաբանված պաշտպան մայոր Պ. Գավրիլովը, բանաստեղծ Մուսա Ջալիլը, Սովետական Միության կրկնակի հերոս Ն. Ստոլյարովը: Տնտեսությունը: Սովետական իշխանության տարիներին Թաթարիան դարձել է զարգացած արդյունաբերության և մեքենայացված գյուղատնտեսության հանրապետություն: ՍՍՀՄ նավթարդյունահանող խոշոր շրջաններից է (տալիս է ընդհանուր միութենական արտադրանքի 23 ը, 1974): Արդյունաբերությունը: 1940—1974-ին արդյունաբերության համախառն արտադրանքն աճել է 37 անգամ: ԹԻՍՍՀ-ում կա ավելի քան 500 արդ. ձեռնարկության: Միութենական նշանակություն ունեն մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, քիմ. և նավթաքիմ. արդյունաբերությունը: Տնտեսության զարգացմանը խթանեցին նավթի նոր հանքավայրերի հայտնաբերումն ու գործարկումը: 1945—75-ին արդյունահանվել է 1,5 մլրդ տ նավթ: Արդյունահանվում է նաև գազ: 1976-ին արտադրվել է 25801 մլն կվտժ էլեկտրաէներգիա: Կազանում կան քիմ., մեքենաշինական, Բուզուլմայում՝ նավթասարքավորումների, Ելաբուգայում՝ արդ. խողովակաշարային արմատուրայի, Չիղտոպոլում ժամացույցի գործարաններ: Նաբերեժնին Չելնիում կառուցվում է (1975-ից) ծանր բեռնատար ավտոմոբիլների (Կամազ), Զաինսկում՝ ավտոդողերի գործարաններ: Միութենական նշանակություն ունի նրբատախտակի արտադրությունը: Զարգացած են սննդարդյունաբերության՝ մսի, կաթի, յուղի, պանրի, շաքարի արտադրության ճյուղերը: Գյուղատնտեսությունն ունի հացահատիկային և անասնապահական ուղղություն: Տերիտորիայի մոտ 10 ը գյուղատնտ. հողահանդակներ են: Մշակում են ցորեն, տարեկան, ոլոռ, վարսակ, գարի, հնդկացորեն, կորեկ, շաքարի ճակնդեղ, արևածաղիկ, կանեփ, կտավատ, կարտոֆիլ, բանջարեղեն, կերային կուլտուրաներ: Զարգացած է պտղաբուծությունը՝ հատկապես Վոլգայի աջափնյա մասում: Անասնապահությունն ունի մսա-կաթնատու ուղղություն: Զարգացած է գազանաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը: Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 754 կմ է (1974): Կարևոր մայրուղին Մոսկվա—Կազան—Սվերդլովսկ երկաթուղին է: Թաթարիայով են անցնում նաև Կազան—Վոլգոգրադ, Ուլյանովսկ—Ուֆա, Սվիյաժսկ—Ուլյանովսկ, Բուգուլմա—Կրուգլոյե Պոլե երկաթուղիները: Նավարկություն կա Վոլգա, Կամա, Վյատկա և Բելայա գետերի վրա: Թաթարիայամ է սկիզբ աոնում «Դրուժբա» նավթամուղը: Կառուցված են խողովակաշարեր յՈւրալա-սիբիրյան և հս-արմ. ուղղությամբ: Լուսավորությունը: 1974 75 ուս. տարում ԹԻՍՄՀ-ում կար 2754 հանրակրթական դպրոց, 88 պրոֆտեխնիկական, 53 հատուկ միջնակարգ ուս. հաստատություն, 12 բուհ (Կազանի պետական համալսարան, օդաչուական, քիմիա-տեխնոլոգիական, մանկավարժական, բժշկական, ինժեներա-շինարարական, ֆինանսա-տնտեսագիտական, գյուղատնտեսական, անասնաբուժական, կուլտուրայի ինստ-ներ, կոնսերվատորիա՝ Կազանում, մանկավարժական ինստ.՝ Ելաբուգայում): 1975-ին գործում էր 1811 գրադարան, 14 թանգարան, 2527 ակումբային հիմնարկ, 2503 ստացիոնար կինոսարքավորում: Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը: 1974-ին լույս են տեսել 478 անուն գիրք և բրոշյուր, 129 պարբերական հրատարակություն: Թաթարերեն հանրապետական թերթերն են՝ «Սոցիալիստիկ Թաթարստան» («Սոցիալիստական Թաթարիա», 1918-ից), «Թաթարստան յաշլերե» («Թաթարիայի երիտասարդություն», 1920-ից), «Յաշ լենինչի» («Պատանի լենինյան», 1924-ից), ռուսերեն՝ «Սովետսկայա Տատարիա» («Советская Татария», 1917-ից), «Կոմսոմոլեց Տատարիի» («Комсомолец Татарии, 1919-ից): Հանրապետական ռադիոհաղորդումները տրվում են թաթարերեն և ռուս.: Հեռուստատեսությունն ունի 2 ծրագիր՝ կենտրոնական և տեղական: Գրականությունը: Թ. գրականության մեզ հասած առաջին հուշարձանը վերաբերում է XIII դ. սկգբին (Գալիի «Ցուսուֆ և Զուլեյխա» պոեմը, 1210): Ոսկե Հորդայի (XIII—XV դդ.) ժամանակներից պահպանվել են Կուտբայի «Խոսրով և Շիրին» (1342) պոեմը և Խորեգմի «Սիրո գիրքը» (1354): Կագանի խանության՝ Ռուսաստանին միանալուց հետո (1552) ժող. երգերում արտացոլվել է պայքարն ընդդեմ ցարական ինքնակայության («Երգ Պուգաչովի մասին»): XV—XVIII դդ. Թ-ի գրականությունը ներկայացված է սուլֆիզմի գաղափարներով համակված կրոնա-խրատական պոեզիայով (Մավլյա Կուլի, Ութիզ Իմյանի, Շամսետդին Զաքի): XIX դ. գրականության և հասարակական մտքի մեջ զարգացավ մահմեդական սխոլաստիկային հակադրվող ռացիոնալիստական հոսանքը (Աբուննասիր Կուրսավի): Կայում Նասիրին հիմնադրեց ժամանակակից թաթարական գրական լեզուն: Երևան եկան առաջին ազգային վեպերն ու դրամաները: XX դ. լուսավորական ռեալիզմի ներկայացուցիչներ էին Զաքիր Հադին (1863—1933), Շաքիր Մուհամմեդովը (1865—1923): Թաթարական պրոլետարական գրականությունը կապված է Գաֆուր Կուլահ-մետովի (1881—1918) գործունեության հետ: Հեղափոխության վերելքի տարիներին պայքարի կոչ է հնչել Աբդուլլա Տուկայի, Մաժիա Ղաֆուրիի պոեզիայում: Թաթարական սովետական պոեզիայի զարգացման մեջ մեծ ավանդ ունի Հ. Թաքթաշը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին թաթար գրողներ Մ. Ջալիլը, Ֆ. Քարիմը, Ա. Ալիշը և ուրիշներ ընկան հերոսի մահով: Ետպատերազմյան շրջանում զարգանում է փոքրածավալ արձակը (Գազի, Հուսնի, Շամով, U. Ենիկի, Գ. Մուհամետշին, Ռ. Թուհվաթուլլին, Ա. Գիլյազով), վեպը (Նաջմի, Բաշիրով, Աբսալյամով, U. Ռասիհ): Ճարտարապետությունը: ԹԻՍՍՀ-ի տարածքի ճարտ. հուշարձաններից են քոլգար Մեծի շինությունները, Կազանի Կրեմլը (XVI—XVII դդ.), ռուսական կլասիցիզմի ոճով կառուցված Կազանի համալսարանը (1825—30-ական թթ.): Կազանի թաթարների ժող. տները փայտաշեն են, դեկորատիվ մանրամասներով: Սովետական տարիներին կառուցվել են արդ., բնակելի և հասարակական շենքեր: Վերակառուցվել են հին քաղաքները (Կազան, Բուգուլմա, Չիստոպոլ), ստեղծվել հորերը (Նիժնեկամսկ, Լենինոգորսկ): Կազանի լավագույն կառույցներից են՝ Մուսա Ջալիլի անվ. օպերայի և բալետի թատրոնը (1939—56), Վ. Ի. Լենինի անվ. ստադիոնը (1960), գետակայարանը, ՍՄԿԿ մարզկոմի շենքը (երկուսն էլ՝ 1962), կոնսերվատորիայի համերգային դահլիճը, կրկեսը (երկուսն էլ՝ 1967): Կերպարվեստը: 1895-ին բացվել է Կազանի գեղարվեստի դպրոցը: 1900-ական թթ. ստեղծագործել են թաթար գրաֆիկներ Լ. Մուստաֆինը, Մ. Գալենը, Գ. Գումերովը: Թաթարական սովետական արվեստի ձևավորման մեջ կարևոր դեր են կատարել Կազանի գեղարվեստական դպրոցի դասատուներ Պ. Բենկովը, Ն. Ֆեշինը: Պատրաստվել են ազգային կադրեր: 1939-ին ստեղծվել է ԹԻՍՍՀ նկարիչների միությունը: Երաժշտությունը: Թաթարական ժող. երգը միաձայն է: Ծորուն (օզինկոյ), կատակ-պարային (կիսկա կոյ), թաքմաքներ (քառյակներ) երգերն առանձնանում են մեղեդիական հարստությամբ, երաժշտա-ոճական ինքնատիպությամբ: Նվագարաններից են՝ կուրայ (սրինգ), կուբիզ, հարմոն, մանդոլին, դոմրա, գուսլի: XX դ. 20-ական թթ. պրոֆեսիոնալ կոմպոզիտորական ստեղծագործության սկիզբ են դրել Ս. Սայդաշևը, Ս. Գաբաշին, Վ. Վինոգրադովը, Գ. Ալմուհամետովը: 1937-ին կազմակերպվել են Գ. Տուկայի անվ. ֆիլհարոմնիան և թաթարական երգի ու պարի անսամբլը, 1939-ին՝ օպերայի և բալետի թատրոնը, կոմպոզիտորների միությունը, 1945-ին՝ Կագանի կոնսերվատորիան: Թատրոնը: 1887-ին գրվել է թաթարերեն առաջին պիեսը (Գ. Իլյասիի «Դժբախտ աղջիկը»): 1906-ին Կազանում տեղի է ունեցել թաթարերեն առաջին ներկայացումը, 1907-ին Օրենբուրգում կազմակերպվել է թաթարական թատերախումբը («Սայար»): ՍՍՀՄ-ում կուլտուրական հեղափոխության տարիներին ստեղծվել է դրամատիկական թատրոն (այժմ՝ Գ. Քամալի անվ. թաթարական ակադեմիական թատրոն), գործում են նաև Վ. Կաչալովի անվ. ռուսական դրամատիկական թատրոնը (հիմն. 1791-ին, Կաղանում), Պատանի հանդիսատեսի, Լենինյան կոմերիտմիության անվ., թաթարական շրջիկ դրամատիկական, տիկնիկային թատրոններ:
Գրկ. История Татарской АССР, Казань, 1973 Очерки истории партийной организации Татарии, Казань, 1973 Абрамов П. В., Кладиев Н. X., Шаги-Мухаметов Ф. Г., Наш край Татарстан, Казань, 1970 Высшее образование и наука в Татарии, Казань, 1971 Табеев Ф. А., Экономика Татарии: итоги и перспективы, Казань, 1972 История татарской советской литературы, М., 1965.
