Jump to content

ՀՍՀ/ԹԱԹԱՐԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԹԱՐԵՐԵՆ, թաթարների լեզուն: Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի արմ. ճյուղի ղփչաղյան խմբին: Խոսվում է ԹԻՍՍՀ-ում, մասամբ՝ հարակից վայրերում ու Սիբիրի որոշ շրջաններում: Խոսողների թիվը՝ ավելի քան 5 մլն (1970): Կառուցվածքային տիպով կցական է: Առատ է ձայնավորներով (12): Շեշտը ուժային-քանակային է: Գոյականի կարգերն են՝ թիվ, ստացականություն, որոշյալ-անորոշ առումներ, ստորոգելիականություն: Բայը հարուստ է ձևաբանական կարգերով: Այբուբենը մինչև 1927-ը՝ արաբագիր, ապա՝ լատինագիր, 1939-ից՝ ռուսագիր:

Գրկ. Закиев М.З., Татарский язык, в кн.: Языки народов СССР, т. 2, М., 1966.