Jump to content

ՀՍՀ/ԹԱԹԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԹԵՐ, ազգություն: Ապրում են Ադրբ. ՍՍՀ մերձկասպյան շրջաններում. Հարավային Դաղստանում, մասամբ՝ Իրանում: Ընդհանուր թիվը ՍՍՀՄ-ում՝ 14,2 հզ. (1970). խոսում են թաթերեն, Ադրբեջանում՝ նաև ադրբեջաներեն: Հավատացյալ Թ. շիա մահմեդականներ են: Հայ լուսավորչական դավանանքի քրիստոնյա Թ-ի ոչ մեծ խումբ ապրում է Ադրբ. ՍՍՀ Քիլվար և Մադրասա գյուղերում: