ՀՍՀ/ԹԱԹԻԿՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱԹԻԿՅԱՆ Շահեն ՍտեՓանի (ծն. 1.9. 1924, Թբիլիսի), հայ սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1962-ից: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1977-ից «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիրն է: Լույս է ընծայել «Հաղթանակի օրը» (1950), «Կրակի պարը» (1959), «Ինչ գույնի են լինում ճայերը» (1969), «Նվերը» (1975), «Վերջին զարդաքանդակը» (ռուս. 1976), «Մեկը բազմապատկած միլիոնով» (1977), «Նրա ճանապարհը» վեպը (հ. Ա, 1956, հ. Բ, 1958, հ. Գ, 1962): Երկերից թարգմանվել են մի շարք լեզուներով:
