ՀՍՀ/ԹԱԹՈՒԼՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱԹՈՒԼՅԱՆ Արամ Գևորգի (13.12.1915, Պյատիգորսկ—17.3.1974, Մոսկվա), հայ սովետական դաշնակահար: Դաշնակահարների համամիութենական 1-ին մրցույթի դափնեկիր (1937): 1939-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, աշխատել որպես Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար, մասնակցել հայ արվեստի առաջին տասնօրյակին:
