ՀՍՀ/ԹԱԹՈՒԼ ՎԱՀՐԱՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱԹՈՒԼ Վահրամ (1887, Կ. Պոլիս —1943, Փարիզ), հայ բանաստեղծ, թատերագիր, մանկավարժ: Հրատարակել է քնարական բանաստեղծությունների երկու գիրք՝ «Հին ու նոր տաղեր» (1940) և «Ամենայն զգուշությամբ» (երիտասարդական քերթվածներ, 1941): Թ-ի «Արմենական» շարքի տաղերը Ա. Չոպանյանի բնորոշմամբ «ամենեն հարուստ ու մեծարժեք բայիններեն մին կը կազմեն մեր հայրենասիրական բանաստեղծության»: Ա. Իսահակյանի «Աբու Լալա Մահարի»ից ներշնչված՝ գրել է համանուն խորագրով պիես (հրտ. 1948, Փարիզ): Սփյուռքահայ երեխաների համար պատրաստել է «Այբբենարան» և «Ընթերցարան»:
