Jump to content

ՀՍՀ/ԹԱԻԼԱՆԴԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԻԼԱՆԴԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԹԿԿ), կազմակերպչորեն ձևավորվել է ընդհատակում գործող մարքսիստական խմբերից՝ 1942-ին, ԹԿԿ I համագումարում (անլեգալ): Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939—45) ակտիվորեն մասնակցել է ճապոնական օկուպանտների դեմ զինված պայքարին: 1946-ին ԹԿԿ ստացավ լեգալ գործելու հնարավորություն, նրա 3 անդամ ընտրվեց Թաիլանդի պառլամենտի դեպուտատ, սկսեց հրատարակվել ԹԿԿ օրգան «Մախաչոն» թերթը: Պետ. հեղաշրջումից հետո ԹԿԿ ստիպված անցավ (1947-ից) ընդհատակ: ԹԿԿ հանդես է գալիս ընդդեմ գոյություն ունեցող հետադիմական վարչակարգի և օտարերկրյա իմպերիալիզմի: ԹԿԿ պատվիրակները մասնակցել են Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին (1957, 1960, Մոսկվա) և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին: Հետագայում ԹԿԿ ղեկավարությունը, Չինաստանի կոմկուսի պառակտողական ղեկավարության ազդեցությամբ, կուսակցությունը մեկուսացրեց միջազգային կոմունիստական շարժումից: