ՀՍՀ/ԹԱԻՐՈՎ ՎԼԱԴԻՄԻՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱԻՐՈՎ (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) Վլադիմիր Քրիստափորի 4.9.1894, գ. Խրմանջուղ (այժմ՝ ԼՂԻՄ Հադրութի շրջանում)—1937, սովետական ռազմական և պետական գործիչ, երկրորդ կարգի բանակային կոմիսար: ՍՄԿԿ անդամ 1916-ից: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո նշանակվել է Ս՜ոսկվայում գործող չորս բանակների կոմիսար, 1918—22-ին եղել է դիվիզիայի կոմիսար, Ռազմա-հեղափոխական խորհրդի անդամ: 1926-ին նշանակվել է հաստանում ՍՍՀՄ դեսպանության զինվորական խորհրդական: Նույնպիսի պաշտոն է վարել նան Ֆրանսիայում: 1935-37-ին եղել է ՍՍՀՄ դեսպան Մոնղոլիայում: Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի 2 շքանշանով:
