Jump to content

ՀՍՀ/ԹԱԻ ԼԵԶՈՒՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԻ ԼԵԶՈՒՆԵՐ, թայ լեզուներ, թաի ժողովուրդների լեզուները: Պատկանում են չին-տիբեթական լեզվաընտանիքի թաիչինական ճյուղին: Տարածված են Թաիլանդում, Լաոսում, Հարավային Չինաստանում, Հյուսիսային Վիետնամում ու հարակից վայրերում: Խոսողների թիվը մոտ 35 մլն (1975): Ամենատարածվածը բուն թաի (սիամ) լեզուն է (Թաիլանդի պետական լեզուն): Հնչյունական համակարգում կա 19 բաղաձայն, 18 ձայնավոր: Բառը ներկայանում է միավանկ արմատի տեսքով: Կառուցվածքային տիպով Թ. լ. անջատական են: Գիրը սերում է արևելա-հնդկական վանկագրից (XIII դ.):

Հ. Պետրոսյան