ՀՍՀ/ԹԱԼԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱԼԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում (1978-ից՝ Գետահովիտ), շրշկենտրոնից 3 կմ հյուսիս-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի և հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մսուր-մանկապարտեզ ակումբ, գրադարան, բուժկայան: Թ-ի տարածքում պահպանվել են գյուղատեղիներ, եկեղեցիներ, գերեզմանոցներ, խաչքարեր, ամրոց, Թալաշուր գետակի ափին քարայրեր:
