ՀՍՀ/ԹԱԼԱԼՅԱՆ
ԹԱԼԱԼՅԱՆ Ալեքսանդր Անդրանիկի, ծն. 22.9.1928, գ. Դահառլի (այժմ՝ գ. Գետք, ՀՍՍՀ Ախուրյանի շրշանում)սովետական մաթեմատիկոս: Ֆիզմաթ. գիտ. դ-ր (1962), պրոֆեսոր (1965), ՀՍՍՀ ԳԱ թղթանդամ (1965): ՍՄԿԿ անդամ 1975-ից: 1951-ին ավարտել է Երևանի պետ. համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: 1956-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ-ում: 1972-ից ղեկավարում է ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստ-ի իրական փոփոխականի ֆունկցիաների տեսության բաժինը: Թ-ի աշխատանքները վերաբերում են օրթոգոնալ վերլուծությունների և ընդհանուր Օրթոգոնալ շարքերի զուգամիտության ու միակության հարցերին: Ապացուցել է տարբեր ֆունկցիոնալ տարածություններում ֆունկցիաների շարքերով ներկայացման, ինչպես նաև կոնկրետ օրթոզոնալ համակարգերով շարքերի զուգամիտության և միակության վերաբերյալ ընդհանուր թեորեմներ, որոնք լայն ճանաչում են գտել նշված բնագավառում: Թ. մեծ ներդրում ունի ՀԱՍՀ-ում իրական փոփոխականի ֆունկցիաների մետրիկական տեսության զարգացման գործում
Երկ. Представление измеримых функций рядами, «Успехи математических наук», I 960, т. 15, в. 5(95)О предельных функциях рядов по базисам пространства Lp, Математический сборник, 1962, т. 56(98), в. 3 Вопросы представления и единственности в теории ортогональных рядов, в сб.Итоги науки. Математический анализ, 1970 М 1971.
