ՀՍՀ/ԹԱԼԱՍ
ԹԱԼԱՍ, գյուղաքաղաք Թուրքիայում, Կեսարիայից 3 կմ արևելք, Բարսեղ Հայրապետի լեռան ստորոտին: XX դ. սկզբներին ուներ մոտ 3200 տուն բնակիչ, որից 800-ը՝ հայ, մնացածը՝ թուրքեր և հույներ: Հայերը բնակվում էին գյուղաքաղաքի Վերի և Վարի թաղամասերում, զբաղվում էին սանտրով, արհեստներով, երկրագործությամբ և այգեգործությամբ: Ունեին երկու եկեղեցի (Ս. Աստվածածին և Ս. Երրորդություն), գործում էին Վարդ-Պատրիկյան (170 աշակերտ), օրիորդաց (140 աշակերտ, հիմնել էին Կյուլպենկյանները), Արշակունյան, Խուպասերյան արական (150 աշակերտ) և Աշգյան իգական (60 աշակերտ, իր միջոցներով կառուցել էր թալասցի Հակոբ Աշգյանը) վարժարանները: Առանձին վարժարան ունեին նաև հայ բողոքականները: Հայ բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: 1976-ին Թ-ում ապրում է 150 հայ, ունեն եկեղեցի և վարժարան:
