Jump to content

ՀՍՀ/ԹԱԼԵԱԹ-ՓԱՇԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԼԵԱԹ-ՓԱՇԱ Մեհմեդ 1874, Ադրիանուպոլիս (Էդիրնե)—15.3.1921, Բեռլին, «Միություն և առաջադիմություն» Թուրքական բուրժուա-նացիոնալիստակւսն կուսակցության պարագլուխներից, արևմտահայերի Մեծ եղեռնի գլխավոր հանցագործներից մեկը: 1908-ի Երիտթուրքական հեղափոխությունից հետո եղել է ներքին գործերի մինիստր, կուսակցության կենտկոմի նախագահ, Մեծ վեզիր (1916-ի փետրվար—1918-ի հոկտեմբեր): Թ. արևմտահայերի 1915—16-ի տեղահանության ու Թուրքիայի հայ բնակչության բնաջնջման գլխավոր կազմակերպիչն էր: Նրան է պատկանում այն անպատկառ հայտարարությունը, թե հայկական հարցը «լուծելու» համար ինքը 3 ամսում շատ ավելին արեց, քան Աբդուլ Համիդը՝ 30 տարում: Թուրքիայի պարտությունից հետո (1918-ի հոկտեմբեր) փախել է Գերմանիա: Սպանվել է Ս. Թեհլիրյանի ձեռքով: