Jump to content

ՀՍՀ/ԹԱԼԵՅՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԼԵՅՐԱՆ, Թալեյրան-Պերի qn ր (Talleyrand-Perigord), Շառլ Մորիս (1754—1838), ֆրանսիական դիվանագետ, պետական գործիչ: Բենեվենտի Իշխան (1806—15), Դինոյի դուքս (1817-ից): 1788—91-ին եղել է եպիսկոպոս: 1789-ին ընտրվել է Գլխավոր շտատների դեպուտատ, հարել է երրորդ դասի ներկայացուցիչներին: Եկեղեցու ունեցվածքն ազգի տնօրինությանը հանձնելու դեկրետի (1789) նախաձեռնողն է: 1797—99-ին (Դիրեկտորիայի ժամանակ), 1799—1807-ին (Կոնսուլության և Կայսրության օրոք), առաջին Ռեստավրացիայի (1814—1815) տարիներին եղել է Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստր (1814—15-ին՝ նաև կառավարության ղեկավար), 1830—1834-ին՝ դեսպան Լոնդոնում: Շահախնդիր, միջոցների մեջ խտրություն չդնող քաղաքագետ լինելով հանդերձ, Թ. խորաթափանց ու ճարպիկ դիվանագետ էր, այսպես կոչված, կլասիկ դիվանագիտության ամենաականավոր ներկայացուցիչներից: Նրա դիվանագիտական տաղանդը հատկապես փայլեց 1814—15-ի Վիեննայի կոնգրեսում, որտեղ նա, հմտորեն օգտագործելով հաղթող պետությունների միջև եղած հակասությունները, հասավ պարտված Ֆրանսիայի ազդեցության զգալի ամրապնդման

Երկ. Memoires…, v.1-5, P., 1891—92, ռուս. թրգմ. Мемуары…, M., 1959.

Գրկ. Тарле Е. В., Талейран, М., 1962.