Jump to content

ՀՍՀ/ԹԱԼԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԼԵՍ, Թաղես Միլեթացի (մ. թ. ա. մոտ 625, Միլեթ—մ. թ. ա. 547, հին հունական մատերիալիստ-փիլիսոփա, եվրոպական փիլիսոփայության ու գիտության նախահայրը, միլեթյան դպրոցի հիմնադիրը: Թ-ի պատկերացմամբ ամեն ինչ ստեղծվում է ջրից և վերածվում ջրի: Թ. արտահայտել է համընդհանուր շնչավորվածության (հիլոզոիզմ) գաղափարը: Հոգին համարել է յուրօրինակ (եթերային) նյութ: Ըստ Թ-ի, «աստվածայինը» համընկնում է բնական (նյութական) նախասկգբին (ջրին) և չունի սկիզբ ու վերջ: Թ. փորձել է որոշել երկնային լուսատուների Լուսնի, Արեգակի, աստղերի դիրքը երկրի նկատմամբ: Նրան է վերագրվում մ. թ. ա. 585-ի Արեգակի խավարման կանխատեսումը: