ՀՍՀ/ԹԱԼԻՆԻ ՋՐԱՆՑՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱԼԻՆԻ ՋՐԱՆՑՔ, սկիզբ է առնում Ախուրյան գետից, ՀՍՍՀ Թալինի շրջանի Արագած ավանի մոտ: Ոռոգելու է Թալինի և Հոկտեմբերյանի շրջանների մոտ 34 հզ. հա հողատարածություն: Առաջին հերթը շահագործման է հանձնվել 1962-ին: Ոռոգում է մոտ 12 հզ. հա: Յուրացված հողերի հիմքի վրա կազմակերպվել են Թալինի շրջանի Արագածի, Քարակերտի, Օրջոնիկիձեի անվ. սովետական տնտեսությունները, Արտենիի և Հոկտեմբերյանի շրջանի Մյասնիկյանի անվ. սովետական տնտեսություն-գործարանները: Երկրորդ հերթի շինարարությունն սկսվել է 1968-ին: Կառուցված մայր ջրանցքի երկարությունը 103 կմ է, բաժանաբար ցանցինը՝ 330:
