Jump to content

ՀՍՀ/ԹԱԼԻՇԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԼԻՇԵՐԵՆ, թալիշների լեզուն: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական լեզուների հս-արմ. խմբին: Խոսվում է Ադրբ. ՄՍՀ հվ-արլ-ում և Իրանի Գիլյան գավառում: Խոսողների թիվը՝ մոտ 180 հզ.: Ունի 7 ձայնավոր, 24 բաղաձայն: Գոյականին հատուկ են թվի, հոլովի (ուղիղ, թեք), որոշյալի ու անորոշի կարգեր: Բայն ունի 4 եղանակ: Գրազուրկ է: