Jump to content

ՀՍՀ/ԹԱԼԻՇԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԼԻՇԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական պետություն Ադրբեջանում: Կազմավորվել է XVIII դ. կեսին Կասպից ծովի հվ-արմ. ափին: Մայրաքաղաքը՝ Լենքորան: Հիմնական բնակչությունը թալիշներն էին: Խանական դինաստիայի հիմնադիրն էր տեղական ֆեոդալական վերնախավից սերված Մեիդ Աբասը: Իրանի մշտական հարձակումների պայմաններում Թ. խ-ում ուժեղացավ ռուս, կողմնորոշումը: 1795-ին Միր-Մուստաֆա խանը դիմեց Ռուսաստանին՝ խնդրելով նրա հովանավորությունը: 1802-ին Թ. խ. վերցվեց ռուս, հովանավորության տակ: 1813-ի Գյուլիստանի հաշտությունը ձևակերպեց, իսկ 1828-ի Թուրքմենչայի պայմանագիրը հաստատեց Թ. խ-յան վերջնական միացումը Ռուսաստանին: