ՀՍՀ/ԹԱԼԻՈՒՄ
ԹԱԼԻՈՒՄ (լատ. Thallium, հուն. կանաչ ճյուղ), T 1, պարբերական համակարգի III խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 81, ատոմական զանգվածը՝ 204,37: Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 6 s 26 p: Ունի երկու կայուն իզոտոպ՝ T 1203 Т 1205, արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր է Т 1204(Т 1 2 3,5 տարի): Թ. սպեկտրային եղանակով հայտնաբերել է անգլիացի գիտնական Ու. Քրուկսը, 1861-ին: Ցրված տարր է, երկրի կեղևում նրա պարունակությունը՝ 4,5.10-5 (ըստ զանգվածի): Թ. ծանր, սպիտակ-արծաթավուն, փափուկ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 303,6°C, եռմանը՝ 1457°C, խտությունը՝ 11850 կգխ 3, միացություններում՝ միարժեք կամ եռարժեք: Թ. օդում օքսիդանում է՝ պատվելով T 12 Օ օքսիդի շերտով: Տաքացնելիս միանում է հալոգեններին, ծծմբին, ֆոսֆորին ևն) Բազմաթիվ մետաղների հետ առաջացնում է կայուն համաձուլվածքներ, որոնց վրա էլ հիմնված է նրա կիրառությունը: Թ. ստացվում է աղերի ջրային լուծույթների էլեկտրոլիզից և այլ եղանակներով: Թ-ի միացությունները խիստ թունավոր են:
