Jump to content

ՀՍՀ/ԹԱԼՈՖԻՏՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԼՈՖԻՏՆԵՐ (Tallophyta), ստորակարգ բույսեր, որոնց մարմինը՝ թալոմը, տարբերակված չէ ցողունի, տերևի և արմատի: Թ. են պրոկարիոտները (բակտերիաներ, ներառյալ ճառագայթասնկերն ու ռիկետսները, կապտականաչ ջրիմուռները ևն) և էուկարիոտները (ջրիմուռներ, սնկեր, քարաքոսեր): Որոշ ծովային ջրիմուռներ արտաքինից տարբերակված են ցողունատիպ և տերեվանման օրգանների, սակայն նրանց անատոմիական կառուցվածքն իր պարզությամբ տարբերվում է բարձրակարգ բույսերի օրգաններից: