ՀՍՀ/ԹԱԽՉԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱԽՉԱ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքաքի շրջանում, Աբուլ լեռից 3 կմ հարավ: Գյուղի արլ. Կողմում գտնվում է Աբուլ լիճը: Թ-ում գործում են ութամյա դպրոց, ակումբ գրադարան, բուժկետ: 1918-ին Ախալքալաք ներխուժած թուրք. զորքի` Թ-ում կազմակերպված կոտորածից փրկվել է ընդամենը 7 հոգի, որոնք 1922-ին Ծալկայի շրջանի Նարդեվան գյուղից տեղափոխված հայերի հետ շենացրել են գյուղը: Թ-ի հայերը 1830-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառից:
