Jump to content

ՀՍՀ/ԹԱԽՏԱՋՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԽՏԱՋՅԱՆ, Արմեն Լեոնի, ծն. 28.5 10.6. 1910 Շուշի հայ սովետական բուսաբան: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1972), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971): Ավարտել Թբիլիսիի մերձարևադարձային կուլտուրաների համամիութեանական ինստ-ը (1932): 1938—48-ին եղել է Երևանի համալսարանի բույսերի մորֆոլոգիայի և կարգաբանության ամբիոնի վարիչ, 1951-1955-ին՝ լենինգրադի համալսարանի կենսաբանա-հողագիտության ֆակուլտետի դեկան, 1949—61-ին՝ բարձրակարգ բույսերի ամբիոնի պրոֆեսոր, 1954-ից՝ նաև ՀՍՍՀ ԳԱ Բուսաբանության ինստ-ի բարձրակարգ Բույսերի բաժնի վարիչ: 1954-ից ղեկավարում է ՍՍՀՄ ԳԱ բուսաբանության իստ-ի հնէաբուսաբանության լաբորատորիան: 1963-ից՝ բարձրակարգ բույսերի բաԺինը: Թ-ի Գիտական աշխատանքները վերաբերում են բարձրակարգ բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիային և կարգաբանությանը, ծաղկավոր բույսերի ծագմանը բույսերի աշխարհագրությանը: Նա ստեղծել է բույսերի մորֆոլոգների և կարգաբաների դպրոց և մշակում և նորագույն տարբերակ օրգ. աշխարհի ծագման մասին: 1954-ից Թ-ի խմբագրությամբ լույս է տեսնում «Հայաստանի ֆլորան» (հ. 1-6, 1954-73, ռուս): 1945-ին Ա.Ֆեդոտովի հետ հրատարակել է «Երևանի ֆլորան» (1972, ռուս): Զբաղվել է նաև Հայաստանի բրածո բույսերի հարցերով: Կենսաբանական գիտությունների միջազգային միության բուսաբանության բաժանմունքի (1975-ից) և բույսերի տաքսոնոմիայի գծով միջազգային ասոցիացիայի (1975-ից) պրեզիդենտն է, ԱՄՆ-ի Ազգային ԳԱ (1971-ից), Լոնդոնի Լինեյյան ընկերության (1968-ից), գերմանական բնագետների «Լեոպոլդինա» ակադեմիայի (1972-ից) և այլ գիտական ընկերությունների անդամ: «Ծաղկավոր բույսերի համակարգը և ֆիլոգենիան» մենագրության համար Թ. 1969-ին ստացել է ՍՍՀՄ ԳԱ Վ. Կոմարովի անվ. մրցանակ

Երկ. Высшие растения, т. 1, М.—Л., 1956. Основы эволюционной морфологии покрытосеменных, М.—Л., 1964 Система и филогения цветковых растений, М.—Л., 1966 Растения в системе организмов, в кн.: Жизнь растений, т. 1, М., 1974.

Գրկ. Лавренко Е. М., Яценко-Хмелевский А. А., Армен Леонович Тахтаджян (к 60-летию со дня рождения), «Ботанический журнал», 1970, т. 55, JN 12.