ՀՍՀ/ԹԱՂԱՅՇՎԻԼԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՂԱՅՇՎԻԼԻ Էքվտիմե Սիմոնի (1863—1953), վրացի պատմաբան, Վրաց. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1940-ից): Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1887): Թ. Վրաց նոր պատմագրության ստեղծողներից, Թբիլիսիի համալսարանի հիմնադիրներից (1918) և առաջին պրոֆեսորներից էր: 1921—45-ին ապրել է Ֆրանսիայում: 1945-ից՝ նորից Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր: Գրել է վրաց ժողովրդի ծագման, կազմավորման, պետականության հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ: Մեծ է Թ-ի ներդրումը վրաց. աղբյուրագիտության և հնագիտության մեջ
Երկ. Описание рукописей общества распространения грамотности среди грузинского населения, т. 1—2, кн. 1—8, Тифлис, 1904—12 Археологическая экспедиция 1917 южные провинции Грузии, Тб., 1952.
Ռ. Մետրևելի
