ՀՍՀ/ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹ
ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹ, ցելյուլոզ, բարձրամոլեկուլային ածխաջուր (բազմաշաքար), բույսերի բջջապատերի բաղադրիչ մասը, որով պայմանավորված է բուսական հյուսվածքների մեխանիկական ամրությունն ու ճկունությունը: Թ. են պարունակում բամբակը (97—98), բնափայտը (40—50), ջուրը (75), միամյա բույսերի (եգիպտացորեն, հացաբույսեր, եղեգ, արևածաղիկ ևն) ցողունները (30 40) ևն: Բույսերում Թ. առաջանում է պարզագույն ածխաջրերից բարդ կենսա-քիմ. սինթեզների միջոցով: Թ-ի բաղադրությունն արտահայտվում է (C₆H 10 О 5)п բանաձևով, որում մոլեկուլներն իրար հետ կապված են ջրածնական կապերով: Տարրական օղակը՝ (C₆H 10 О 5), պարունակում է երեք փոխազդման ունակ սպիրտային խումբ՝ մեկ առաջնային և երկու երկրորդային: Առանձին օղակները միմյանց հետ միացած են ացետալային (գլյուկոզիդային) կապերով, որտեղ օղակներից մեկի առաջին ածխածնի ատոմը կապված է հարևան օղակի չորրորդ ածխածնի ատոմի հետ թթվածնի միջոցով.
Բնության մեջ Թ. մաքուր վիճակում չի հանդիպում: Բնական հումքից Թ. անջատում են քիմ. եղանակներով՝ Թ-ային բաղադրիչները լուծելու կամ քայքայելու միջոցով: Մշակման բնույթը կախված է բուսական հումքի տեսակից: Բամբակից Թ-ի անջատումը կատարվում է համեմատաբար մեղմ պայմաններում: Բամբակի կնգուղներն եփում են 1,5—3 անոց NaOH-ի ջրային լուծույթում, 3—10 մթն ճնշման տակ, 3—6 ժ: Այնուհետև լվանում ու սպիտակեցնում են որևէ օքսիդիչով (քլորի երկօքսիդ, նատրիումի հիպոքլորիտ կամ ջրածնի գերօքսիդ): Չլուծված մասը 99,8—99,9 մաքրությամբ Թ. է: Բնափայտից Թ. անջատելու համար կիրառում են մշակման ավելի խիստ պայմաններ, փայտի տաշեղները ենթարկում են սուլֆիտային կամ սուլֆատային եփման: Սուլֆիտային եփման դեպքում փայտանյութը մշակում են 3—6 ազատ SO₂ պարունակող կալցիումի, մագնեզիումի, նատրիումի կամ ամոնիումի բիսուլֆիտի ջրային լուծույթով 135—150°C-ում, ճնշման տակ, 4—12 ժ: Այս եղանակով անջատված Թ. (94,5—98 մաքրությամբ) հիմնականում օգտագործվում է բարձրորակ թուղթ պատրաստելու համար, ինչպես նաև վիսկոզային թելերի արտադրության մեջ: Սուլֆատային եփման դեպքում փայտի տաշեղներին ավելացնում են 4 6 անոց NaOH-ի ջրային լուծույթ կամ NaOH Na 2 S խառնուրդ, 170—175°C-ում, ճնշման տակ, 5—6 ժ: Լուծույթի հետագա մշակումը կատարվում է նախորդի նման: Այս եղանակով անջատված Թ. կիրառվում է պարկեր, թղթե պարաններ, փաթեթավորման, տեխ., ինչպես նաև գրելու, տպագրական և նկարչական թուղթ արտադրելու համար: Թ. ջրում և նոսր հիմնային լուծույթներում չի լուծվում: Լուծվում է պղնձի հիդրօքսիդի ամոնիումային լուծույթում և որոշ չորրորդային ամոնիակային հիմքերում: Ջրում, ալկալիների և որոշ աղերի ու թթուների լուծույթներում ուռչում է: Թ. թթուների կամ նրանց անհիդրիդների հետ առաջացնում է էսթերներ, ալկիլհալոգենիդների կամ ալկիլսուլֆատների հետ՝ եթերներ (տես Թաղանթանյութի եթերներ և էսթերներ), ալկալիական մետաղների և խիտ ալկալիների հետ՝ ալկոհոլատներ: Օքսիդիչների ազդեցությունից տեղի է ունենում սպիրտային խմբերի աստիճանական օքսիդացում և արդյունքում ստացվում են կարբոնիլ և կարբօքսիլ խումբ պարունակող միացություններ: Սենյակային ջերմաստիճանում խիտ թթուներից առանձին օղակները միացնող գլյուկոզիդային կապերը խզվում են (հիդրոլիզվում են): Թ-ի հիդրոլիզի վերջնական արդյունքը D(գլյուկոզն է. (C₆H 1005)п пH₂0 пC₆H 12O6: Թ. կազմալուծվում է նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներից (լուսաքիմիական կազմալուծում), բարձր ջերմությունից (ջերմային կազմալուծում), ինչպես նաև միկրոօրգանիզմների ազդեցությունից (կենսաքիմիական կազմալուծում): Թ-ի կենսաքիմիական կազմալուծումը կարևոր դեր է խաղում բնության մեջ ածխածնի շրջանառության պրոցեսում: Հողի մեջ անցնող բուսական մնացորդների բաղադրության 45—90 ը կազմում է Թ.: Միկրոօրգանիզմների ազդեցությամբ Թ. հիդրոլիզվում է, ապա օքսիդանում են առաջնային սպիրտային խմբերը՝ առաջացնելով ալդեհիդային կամ կարբօքսիլային միացություններ, որոնց հետագա օքսիդացումից ստացվում են օքսիթթուներ, ի վերջո, ածխաթթու գազ և ջուր:
Գրկ. Никитин Н.И., Химия древесины и целлюлозы, М.Л., 1962 Химия древесины, пер. с англ., М., 1967.
Գ. Շահնազարյան
