Jump to content

ՀՍՀ/ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԱՅԻՆ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԱՅԻՆ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՆԵՐ, ջերմապլաստիկ նյութեր, ստացվում են թաղանթանյութի եթերների և էսթերների մշակմամբ: Թ. պ. հեշտ մամլվում են և ճնշման տակ ձուլվում, օժտված են էլեկտրամեկուսիչ հատկություններով, առաձգականությամբ և ամրությամբ: Թ. պ. պատրաստում են թաղանթանյութի եթերներին և էսթերներին ավելացնելով ալաստիֆիկատորներ, միացուկներ և ներկանյութեր: Պրոցեսը տարվում է ցնդող լուծիչի միջավայրում (ցելյուլոիդային նյութերի ստացում) կամ առանց լուծիչի (փոշիացած էթրոլների ստացում): Կիրառվում են ինքնաթիռաշինության, մեքենաշինության, կինոյի և լուսանկարչական արդյունաբերության մեջ: Դրանցից պատրաստում են չկոտրվող ապակիներ, էլեկտրատեխնիկական և ռադիոյի մասեր, ինչպես նաև խաղալիքներ ու արդուզարդի առարկաներ: