ՀՍՀ/ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ-ԹՂԹԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ-ԹՂԹԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ծանր արդյունաբերության ճյուղ: Քիմիական և քիմ-մեխանիկական տեխնոլոգիայի մեթոդներով բնական պոլիմերային նյութերից (բնափայտ և բուսական այլ հումք) արտադրում է թաղանթանյութ, փայտանյութի զանգվածի, թղթի և ստվարաթղթի տեսակներ: Նախահեղափոխական Ռուսաստանում Թ-թ. ա. թույլ էր զարգացած. 1913-ին, մեկ շնչի հաշվով, արտադրվել է մոտ 1,7 կգ թուղթ: Սովետական իշխանության տարիներին ստեղծվեց հզոր Թ-թ. ա.: Անտառաշատ շրջաններում կառուցվեցին խոշոր ձեռնարկություններ (Արխանգելսկում, Կարելիայում, Ուրալում, Մարիական ԻՍՍՀ-ում), ընդլայնվեցին և վերակառուցվեցին հները: ՀՍՍՀ-ում 1977-ին գործում էր թղթի-տարայի մի կոմբինատ (Երևան), որի արտադրության հումքը ներմուծվող ստվարաթուղթն ու մակուլատուրան է: 1975-ին արտադրվել է 11 հգ. տ թուղթ և 23 մլն մ³ ստվարաթուղթ և ստվարաթղթե տարա:
