Jump to content

ՀՍՀ/ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ ԵԹԵՐՆԵՐ ԵՎ ԷՍԹԵՐՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ ԵԹԵՐՆԵՐ ԵՎ ԷՍԹԵՐՆԵՐ, թաղանթանյութի ալկիլացման և ացիլացման նյութեր C₆H 702(О R)3 п և C₆H 702(OCOR)3 ոընդհանուր բանաձևերով: Եթերներն ստացվում են թաղանթանյութի և ալկիլքլորիդների փոխազդեցությունից 30—50 անոց ալկալիների ներկայությամբ: Մեթիլ, էթիլ և բենզիլեթերները կիրառվում են տեքստիլ, պլաստմասսաների և լուսանկարչական ժապավենների արդյունաբերության մեջ: Էսթերներն ստացվում են թաղանթանյութի և թթուների կամ նրանց անհիդրիդների փոխազդեցությունից: Քացախատներն ստացվում են թաղանթանյութը քացախ-անհիդրիդի, քացախաթթվի և քիչ քանակի H₂ՏO₄-ի խառնուրդի հետ 30—45°C տաքացնելիս: Հիմնականում ստացվում է եռքացախատը, որը կիրառվում է քացախատային մետաքս (արնել, կուրպլետ) ստանալու համար: Նիտրատները ստացվում են թաղանթանյութը HNO₃-ի և H₂ՏO₄-ի խառնուրդով (նիտրացնող խառնուրդ) մշակելիս: Հատկությունները և կիրառման բնագավառները կախված են նիտրման աստիճանից: Լրիվ նիտրվածը (նիտրոթաղանթանյութ) կիրառվում է անծուխ վառոդի պատրաստման համար, իսկ մասամբ նիտրված նյութերը՝ պլաստմասսաների, կինո և լուսանկարչական ժապավենների, նիտրոլաքերի և նիտրոսոսինձների արտադրության մեջ: Քսանտոգենատներն ստացվում են թաղանթանյութի ալկալիական լուծույթը ծծմբածխածնով (CS 2) մշակելիս: Կիրառվում են արհեստական մետաքսի արտադրության մեջ և փաթեթավորման թաղանթներ (ցելոֆան) պատրաստելու համար: Տես նաև Թաղանթանյութային պլաստմասսաներ: