ՀՍՀ/ԹԱՂԻԱՆՈՍՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՂԻԱՆՈՍՅԱՆ Երվանդ Թադևոսի (1864, Երևան—1948, Երևան), հասարակական գործիչ, թարգմանիչ: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Մոսկվայի համալսարանում: 1895—1899-ին եղել է մատենադարանապետ և դաստիարակ Լազարյան ճեմարանում: 1899-ից աշխատել է Բաքվի զանազան հաստատություններում (Հայոց մարդասիրական, Հայոց հրատարակչական ընկերություններ ևն): 1919—20-ին Բաքվում խմբագրել է «Նաշե վրեմյա» («Наше время») օրաթերթը: 1921-ին, որպես Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) քարտուղար, Հ. Թումանյանի հետ մեկնել է Կ. Պոլիս: 1922—28-ին եղել է Երեվանի հանրապետական գրադարանի դիրեկտորը: Բնագրերից հայերենի է թարգմանել Ֆ.Ռաբլեի, Ժ-Վեռնի, Մ. Գորկու և այլ գրողների գործեր:
