Jump to content

ՀՍՀ/ԹԱՂԻԶԱԴԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՂԻԶԱԴԵ Ալի (22.3.1883, Թիֆլիս—3.2.1966, Բաքու), հեղափոխական գործիչ, սովետական պետական աշխատող: ՍՄԿԿ անդամ 1906-ից: 1903-ից մասնակցել է Անդրկովկասի բանվորական հեղափոխական շարժումներին: 1921-29-ին կուսակցական պատասխանատու աշխատանքներ է կատարել Վրաստանում: 1929-ին ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի որոշմամբ գործուղվել է Հայաստան: Եղել է սոցապժողկոմ (1929—33), ՀԿ(բ)Կ Վեդիի շրջկոմի քարտուղար (1933—35): 1948 ին փոխադրվել է Ադրբեջան, եղել է Ադրբ. ՍՍՀ Գերագույն սովետի նախագահ: Թ. ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի, ՀՍՍՀ Կենտգործկոմի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: