ՀՍՀ/ԹԱՂՎԱՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՂՎԱՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խութ գավառում: 1909-ին ուներ 269 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Կային նաև ավերակ եկեղեցիներ (Ջիկրաշեն և Ս. Սարգիս): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:
