Jump to content

ՀՍՀ/ԹԱՂ ԹՈՒՐՔԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՂ, հայաբնակ գյուղ Թուրքիայի հյուսիս-արևմտյան մասում, Ադաբազարի մոտ: XX դ. սկզբին ուներ 50 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ և արհեստներով: Ուներ եկեղեցի (Երևման Ս. Խաչ) և վարժարան, իսկ բարձունքի վրա՝ Խնդրակատար Ս. Աստվածածին ուխտատեղին: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: