Jump to content

ՀՍՀ/ԹԱՂ ՎԱՆԻ ՎԻԼԱՅԵԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախ գավառում: Թ. Շատախ գավառի կենտրոնն էր: 1909-ին ուներ 100 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, առևտրով և արհեստներով (շալագործությամբ): Գյուղն ուներ եկեղեցի և երկսեռ վարժարան: XX դ. սկզբին Թ-ում հրատարակվել է խմորատիպ թերթ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը, փրկվելով կոտորածներից, բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում: