Jump to content

ՀՍՀ/ԹԱՄԱՄՇՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՄԱՄՇՅԱՆ Ալեքսանդր Զաքարի 22(3). 4.1877, Թիֆլիս—19.2.1967, Երևան, հայ սովետական անասնաբույծ, գյուղատնտ. գիտ. դ-ր (1939), պրոֆեսոր (1925), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), Լենինի անվ. ՀամԳԳԱ պատվավոր ակադեմիկոս (1956), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1938): Անդրկովկասում անասնաբուծական գիտության հիմնադիրներից: 1903-ին ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստ-ի գյուղատնտ. ֆակուլտետը: 1903—17-ին աշխատել է Կովկասի հողագործության դեպարտամենտում որպես անասնաբույծ, միաժամանակ Կովկասյան գյուղատնտ. ընկերության նախագահի տեղակալ: 1920—28-ին՝ Թիֆլիսի պոլիտեխնիկական, 1928—30-ին՝ Վրացական գյուղատնտ. ինստ-ների ընդհանուր և մասնավոր անասնաբուծության ամբիոնների վարիչ, 1930—63-ին՝ Երեվանի անասնաբուծական-անասնաբուժական ինստ-ի մասնավոր անասնաբուծության ամբիոնի վարիչ: 1926-ին ղեկավարել է Հայաստանի անասնապահությունն ուսումնասիրող գիտական արշավախումբը: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են Լոռու (1930) և Երևանի հանրապետական (1936) անասնաբուծական փորձակայանները, շվից ցեղի տոհմաբուծարանը (Ստեփանավանում), ձիարշավարանը (Երևանում): Թ-ի գիտական աշխատանքները նվիրված են տավարաբուծության, մատղաշի աճեցման, տավարի ցեղերի շրջանացման, բարելավման, կենդանիների կերակրման հարցերին, Անդրկովկասում անասնապահության տարբեր ճյուղերի զարգացման սկզբունքներին: Թ-ի անունով է կոչվում Կամոյի անասնաբուծական-անասնաբուժական տեխնիկումը

Երկ. Крупный рогатый скот Армении в прошлом и настоящем, Е., 1947.

Ա. Ռուխկյան