ՀՍՀ/ԹԱՄԱՄՇՅԱՆՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՄԱՄՇՅԱՆՆԵՐ, հայ բուրժուական ընտանիք, Թիֆլիսի մոքալաքներից, վաճառականներ: Հիշատակվում են XVIII դարից: Քաղաքի հասարակական կյանքում կարևոր դեր են խաղացել որպես ընտրովի քեթխուդաներ: Թիֆլիսում ունեին իջևանատուն: Հայտնի էին Հովհաննես, Դավիթ (եղել է Ներսես Աշտարակեցու հավատարմատար գործակալը՝ վեքիլը), Ավետիք Թամամշյանները:
