Jump to content

ՀՍՀ/ԹԱՄԱՆԻ ԹԵՐԱԿՂԶԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՄԱՆԻ ԹԵՐԱԿՂԶԻ (ադըղեերեն՝ թեմեն—ճահիճ), Կովկասի արևմտյան վերջավորությունը (մոտ 2 հզ. կմ²) Ազովի և Սև ծովերի միջև: Ափերը ցածրադիր են, կտրտված ծոցերով: Տարածված են ցեխային հրաբուխներ (մինչև 164 մ), տղմուտներ, ավազակավեր, աղուտներ: Կան երկաթահանք, նավթ և գազ: Թ. թ-ի մեծ մասը հերկված է: