ՀՍՀ/ԹԱՄԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՄԱՆՅԱՆ Գևորգ Ալեքսանդրի, ծն. 13(26).2.1910, Պետերբուրգ, հայ սովետական ճարտարապետ: ՀՍՍՀ վաստ. շինարար (1957), վաստ. ճարտարապետ (1968): 1932-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ը, ուր 1940-ից դասախոսում է: Աշխատել է հոր՝ Ա. Հ. Թամանյանի արվեստանոցում, ավարտել նրա կառույցները՝ Կառավարական տունը, օպերայի և բալետի թատրոնը, հանրային գրադարանը: Հեղինակ է 70-ից ավելի բնակելի և հասարակական շենքերի, Կիևյան փողոցի կառուցապատման (հեղինակակիցների հետ), կոնսերվատորիայի, Հայէներգոյի բնակելի տան, Ջերմուկի առողջարանի և հանքային ջրի աղբյուրների տաղավարի, 30 գյուղական ակումբների և այլ կառույցների: Երևանի Լենինի անվ. հրապարակի կառուցապատման համար արժանացել է ՀՍՍՀ պետ. մրցանակի (1970, հեղինակային կոլեկտիվի կազմում):
