Jump to content

ՀՍՀ/ԹԱՄԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՄԱՐ, Թամար Մեծ (մոտ XII դ. 60-ական թթ. կես—1213), Վրսատանի թագուհի 1184-ից (1178-ից գահակիցը հոր Գեորգի ի): Գահակալության առաջին տարիներին ֆեոդ, ավագանին հանդես է եկել թագավորական իշխանությունը սահմանափակելու պահանջով: Թագուհին թեև պահպանել է օրենսդրական և գործադիր իրավունքները, սակայն զրկվել է պետ. հարցերը միանձնյա լուծելու հնարավորությունից: Թ-ի օրոք վրաց. պետությունը հասել է իր հզորության ու ծաղկման գագաթնակետին: Պետության և անձամբ թագուհու նեցուկն են դարձել Սարգիս Մեծը (տես Սարգիս Զաքարյան) և նրա որդիներ Զաքարե Բ Մեծը ու Իվանե Ա: Նրանք գլխավորել են պայքարը կենտրոնախույս ավագանու և արտաքին թշնամիների դեմ: 1195-ին վրաց. և հայկ. զորքերը Զաքարե Երկայնաբազուկի հրամանատարությամբ Շամխորի ճակատամարտում պարտության են մատնել Ատրպատականի աթաբեգ Աբուբեքրին ու նրա դաշնակիցներին: 1196-ին ազատագրել են Ամբերդը, 1199-ին՝ Անին, 1201-ին՝ Բջնին, Արարատյան և Շիրակի դաշտերը, 1203-ին՝ Դվինը, Բաu ենն ու Կարսը: Հաջողությամբ եև պսակվել նաև Թ-ի ռազմ, արշավանքները Սև ծովի առափնյա շրջանը (որտեղ հիմնադրվել է Տրապիզոնի կայսրությունը, 1204), Խլաթի սուլթանության՝ Շահ-ի-Արմենների դեմ և Ատրպատականի ու Պարսկաստանի խորքերը (1210): Վրաստանի վասալ են դարձել Գանձակի և Էրզրումի ամիրաները, Երզնկայի և Խլաթի սուլթանները, հյուսիս-կովկասյան լեռնականների տիրակալները: Սելջուկներին Հյուսիսային Հայաստանից արտաքսելուց հետո այնտեղ կազմավորվել են հայկ. վասալ իշխանություններ, որոնք «պարոն Հայոց» էին ճանաչել ամիրսպասալար Զաքարեին, իսկ նրա մահից (1212) հետո՝ Իվանեին, որը ճնշել է Թ-ի դաժան հարկային քաղաքականության դեմ կովկասյան լեռնականների ապստամբությունը: Թ-ի թագավորության տարիները Վրաստանում և Հայաստանում (տես Ջաքարյաններ, Զաքարյանների իշխանություն) նշանավորվել են շինարարական ծավալուն գործունեությամբ, մշակույթի առաջընթացով: Թ. 1185-ին ամուսնացել է Վլադիմիր-Սուզդալյան իշխան Անդրեյ Բոգոլյուբսկու որդու՝ Ցուրիի (Գեորգիի) հետ, երկրորդ անգամ 1189-ին՝ ալանական արքայորդի Դավիթ Սոսլանի հետ (մահ. 1207-ին): Թ-ին ներբողներ են ձոնել Չախրուխաձեն, Շավթելին և Շոթա Ռուսթավելին («Ընձենավորը»):

Գրկ. Еремян С. Т., Юрий Боголюбский по армянским и грузинским источникам, «Գիտ. աշխատ., ԵՊՀ», 1946, N 23: Ա. Երեմյան, Ռ. Մետրևելի