ՀՍՀ/ԹԱՄԱՐԱ ԽԱՆՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ԽԱՆՈՒՄ իսկական անուն-ազգանունը՝ Թամար Արտեմի Պետրոսյան, ծն. 16(29).3.1906, Ֆերգանա, ուզբեկական սովետական պարուհի, երգչուհի, բալետմայստեր: Ազգությամբ հայ: ՍՍՀՄ ժող. արտիստ (1956): ՍՄԿԿ անդամ 1941-ից: 1924-ին ավարտել է Մոսկվայի կենտրոնական թատերական տեխնիկումը: 1926—28-ին եղել է երաժշտա-ազգագրական անսամբլի (Տաշքենդ) պարուհի, 1928-ին՝ ուզբեկական երաժշտա-դրամատիկական թատրոնի կազմակերպիչներից, որին կից 1932-ին հիմնել է բալետային ստուդիա: 1935-ին հանդես է եկել ժող. պարի առաջին համաշխարհային փառատոնում (Լոնդոն): 1937-ից՝ Ուզբեկական ֆիլհարմոնիայի արտիստուհի: Բարենորոգել է ուզբեկական կանացի պարի կատարողական ոճը, Էստրադայի համար ստեղծել հատուկ ժանր: Կատարում է ՍՍՀՄ և արտասահմանյան երկրների ժողովուրդների երգեր (մոտ 600, 62 լեզուներով) և սեփական բեմադրությամբ պարեր: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1941). Պարգևատրվել է 4 շքանշանով:
Գրկ. Широкая О, И., Тамара Ханум (Альбом), Ташкент, 1973.
