ՀՍՀ/ԹԱՄԲ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՄԲ, թամք, ձիու մեջքին դրվող հեծնելու հարմարանք: Դյուրացնում է ձիավարությունը: Հնագույն Թ-երի պեղածոները վերաբերում են մ. թ. ա. I հազարամյակի կեսին: Լինում է կանացի և տղամարդու, հասարակ, սպայական, մարզական ևն: Տարբեր ժողովուրդներ օգտագործել են տարբեր ձևի Թ-եր: Հայաստանում տարածված ասիական՝ փայտե հիմնակմախքով կաշեպատ Թ. ձիու մեջքին ամրացվում է կաշեփոկերի միջոցով: Թի աջ և ձախ կողմից փոկերով ամրացվում են ասպանդակները: Հյուսիսի ժողովուրդների (Էվենկներ, յակուտներ ևն) մեջ տարածված է եղջերվի Թ.:
Լ. Պետրոսյան
