Jump to content

ՀՍՀ/ԹԱՄԲՈՒՐԻ ՀԱՐՈՒԹԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՄԲՈՒՐԻ ՀԱՐՈՒԹԻՆ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դարի առաջին կեսի հայ երաժիշտ՝ սազանդար-աշուղ, թամբուրա-հար, երգիչ, տեսաբան և մանկավարժ: 30-ական թթ. որպես կատարող-երաժիշտ ծառայել է սուլթան Մահմուդ Ա-ի (1730—1756) պալատում: Տիրապետել է մի քանի լեզուների: 1736-ին Թուրքիայի մեծ վեզիր Մուստաֆա փաշայի շքախմբի կազմում այցելել է Իրան: Երկու տարի ծառայել է Նադիր շահին՝ վերջինիս հնդկական արշավանքների տարիներին: Դաստիարակել է աշակերտներ: Այստեղ էլ շարադրել է իր՝ «Պատմություն Թահմագ Ղուլու (Նադիր շահի պատմությունը)» և «Արևելյան երաժշտության ձեռնարկ» աշխատությունները (երկուսն էլ հայատառ թուրքերեն): Վերադառնալով Կ. Պոլիս, հանրօգուտ գործունեություն է ծավալել

Երկ. Тамбурист Арутин, Руководство по восточной му. ыке, перевод с турецкого, предисловие и комментарии Н. К. Тагмизяна, Е., 1968.

Ն. Թահմիզյան