Jump to content

ՀՍՀ/ԹԱՄԶԱՐԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՄԶԱՐԱ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի վիլայեթի Շապին-Գարահիսար գավառում, համանուն գյուղաքաղաքից 4 կմ հեռավորության վրա: XX դ. սկզբին ուներ մոտ 250 տուն հայ բնակիչ. զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով և առևտրով: Ըստ ավանդության Թ-ի հայերի նախնիները գաղթել են Անիից: Թ-ում կար վանք (Ս. Գևորգ) և եկեղեցի (Ա. Թագավոր), գործում էր Արամյան երկսեռ վարժարանը՝ 150 աշակերտով: Բնակիչներս բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: